«Եթե Փաշինյանը չի գալիս, մենք կգնանք իր մոտ»
Կառավարության շենքի դիմաց «Ոչ վարկային թալանին» կարգախոսով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները նստել են պետական կառույցի դիմաց ու սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյան հետ հանդիպմանը: Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ չեն հեռանա կառավարության մոտից, մինչև չհանդիպեն վարչապետին:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ եթե մինչև ժամը 18:00 –ն՝ աշխատանքային օրվա ավարտը, իրենց հետ չհանդիպեն, գնալու են Ն.Փաշինյանի տուն՝ փորձելով այնտեղից նրան դուրս բերել ու ստանալ իրենց հարցի լուծումը:
«Եթե Փաշինյանը չի գալիս, մենք կգնանք իր մոտ: Նիկոլ Փաշինյան, գալիս ենք քեզ հյուր, չես կարող փախնել, գալու ենք ձեր տուն, մտնելու ենք մեր տունը, որը տվել ենք ձեզ, ապրում եք մեր հաշվին, մեր փողերի հաշվին: Մենք ձեզ այդպիսի դաչա ենք նվեր տվել, կառավարական մեքենա ենք նվեր տվել, այդ ամենը մենք ենք ձեզ նվեր տվել: Մտածում եք՝ կարող եք այդ ամենը վերցնել ու մեզ չլսե՞լ, չի ստացվելու»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները:
Նշեցին, որ իրենց մարզերից մարդիկ են միանալու:
Ակցիայի նախաձեռնողներից Մանվել Մանուկյանն ասաց, որ ինքն անձամբ մասնակցել է հեղափոխությանը:
«Ընդդիմադիրները գալիս են այստեղ, իշխանավորներից ոչ մեկին չենք հանդիպել: Չեն համարձակվում գալ ու խոսել, գիտեն, որ մեր աչքերին չեն կարող նայել»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Պարոն Փաշինյան, դուրս եկեք, պատասխանեք ժողովրդին»
- Արսեն Բաբայան. «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության հետ հանդիպման արդյունքում երկու հարցի շուրջ կայացվել է որոշում
- «Ոչ վարկային թալանին». Բեռնատարով ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան