Մեր պայքարը քաղաքական չէ, մենք ուզում ենք գնալ մեր տուն. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի
Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիները ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որպեսզի ՀՀ իշխանությունները ՌԴ-ի հետ բանակցեն և բացեն սահմանները։
Նրանք նեղսրտած նշում են, որ մեկ ամսից ավելի է՝ իրենց խնդիրը բարձրաձայնում են, բայց որևէ լուծում չկա։
«Հայաստանի հպարտ քաղաքացիների կողմից ընտրված իշխանություն, լուծի՛ր մեր խնդիրը։ Բանակցի՛ր և բացի՛ր Ռուսաստանի ճանապարհները։ Պարո՛ն Փաշինյան, խնդրում և պահանջում ենք, սկսեք բանակցությունները, բացե՛ք ճանապարհները»,- ասում են ակցիայի մասնակիցները:
Նրանք իրենց հետ ԱԺ շենքի մոտ են բերել «Хочу в Россию» գրառմամբ պաստառներ։
ԱԺ շենքի մոտ իրենց բողոքի ձայնը հնչեցնելուց հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան 26:
«Մեր պայքարը կուսակցական չէ, մեր պայքարը քաղաքական չէ։ Մենք ուզում ենք գնալ մեր տուն»,- նշում են նրանք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան