Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց
ՀՀ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց՝ այդ երկրում ընտրություններից հետո ընդդիմության նկատմամբ ճնշումների դեմ:
Փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանն ասաց, որ ձերբակալվել են Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի բելառուս երեք անդամներ, որոնք իրենց գործընկերներն են:
«Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ վեց պետությունների քաղհասարակության ազգային պլատֆորմներն այս օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպում 6 պետությունում: Մենք ի համերաշախության մեր ձերբակալված գործընկերների, այս ակցիան ենք իրակամնացնում: Մեր պահանջն է Բելառուսի իշխանությունից անհապաղ ազատ արձակել իրենց հավաքների ազատությունն իրացնող քաղաքացիներին և հատկապես քաղհասարակության ֆորումի անդամ մեր գործընկերների»,- ասաց նա:
Լ.Հակոբյանի խոսքով, այս փուլում ակցիան կավարտվի լուռ:
«Հաջոդ փուլերը կախված կլինի Բելառուսի իշխանության գործողություններից: Եթե ազատ չարձակեն, իհարկե, կինտենսիվացնենք մեր գործողությունները»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ճգնաժամի պատճառով ԵՄ-ն 50 մարդու դեմ պատժամիջոցներ կկիրառի
- Լուկաշենկոն զգուշացնում է․ Եթե Բելառուսի ցույցերը հաջողության հասնեն, հաջորդը կլինի Ռուսաստանը
- Լուկաշենկոն հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը չեն պատրաստվում փախչել Բելառուսից
- ԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ պետք է թիրախավորեն Լուկաշենկոյին. ԵԺԿ ղեկավար
- Բելառուսցի ընդդիմադիր գործիչը ձերբակալվել է Ուկրաինայի սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան