Տնտեսություն 11:48 10/09/2020 Հայաստան

«Գազպրոմ Արմենիա»-ն 400 մլն դրամից ավելի կադաստրային արժեքով հողի համար չի վճարել. Թունյան

«Նախատեսում ենք որոշակի հողային տարածքների համար պահպանել մինչև 2021 թվականը եղած շուկայական արժեքները»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նրա խոսքով, վերոնշյալ առաջարկը վերաբերում է այն հողերին, որոնք օրենքի ուժով սեփականության իրավունքով անհատույց փոխանցվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց. այդ հողամասերի օտարման համար պետք է կադաստրային վճար մուծվի։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, 8000 հա հողատարածքի մասին է խոսքը։

«Մինչ այս այդ հողերի համար վճարվել են 2003 թվականից սահմանված արժեքները, և փոփոխությամբ առաջարկվում է այդ արժեքները պահպանել 2021 թվականի հունվարի 1-ից ևս: Հիշեցնեմ, որ 2021 թվականից կադաստրային արժեքները բարձրանում են»,- ներկայացրեց Արման Պողոսյանը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ ամենամեծ հողատարածքի սեփականատերը 360 հա հողատարածք ունի, որի կադաստրային արժեքը 6.9 մլրդ դրամ է։ Երկրորդ տեղում մի ընկերություն է՝ 116 հեկտար հողատարածքով, որի արժեքը 5.2 մլրդ դրամ է։ Երևանում կա 104 հա հողատարածք՝ 4.7 մլրդ դրամ կադաստրային արժեքով։

«Ցանկում նայում եմ, կան հայտնի ընկերություններ, որոնք գումար տալու խնդիր չունեն, կան ընկերություններ, որոնք գրավադրված են, բայց ինձ մոտ տպավորություն է, որ իրենք այդ հողատարածքը ժամանակին վերցրել են, գրավադրել են բանկում, շուկայական արժեքին համապատասխան գրավ են ստացել, դա օգտագործել են իրենց բիզնեսի մեջ։ Հիմա մենք, իրենց այս հնարավորությունը տալով, պիտի հասկանանք՝ ինչ խնդիր ենք լուծում։  Այստեղ կան առանձին մարդիկ, որոնց արտոնություն տալուց առաջ պետք է հասկանանք՝ արժի՞ թե ոչ։ Ընկերություն կա, որ հիմա պետք է վճարի 5.2 մլրդ դրամ, նոր օրենքով այդ գումարը 15-20 մլրդ դրամ է կազմելու»,- ներկայացրեց պատգամավորը։

Նրա խոսքով, կան հողատարածքներ, որոնք ձեռք են բերվել, սակայն պարզ չէ՝ ինչ նպատակով, իսկ գույքահարկի շեմի բարձրացումից հետո այդ հողատարածքների տերերը ստիպված են լինելու կամ օգտագործել դրանք, կամ՝ վաճառել.

«Հիմա նշված հողատարածքների կադաստրային արժեքը 200 մլրդ դրամ է, բայց 2021-ին մոտավորապես 600-800 մլրդ դրամ է դառնալու, այսինքն՝ պետությունը մոտ 600 մլրդ դրամ զիջման է գնալու։ Մենք պետք է հասկանանք՝ դրա դիմաց ինչ է արվելու։ Մենք պետք է մեզ հետաքրքրող կազմակերպությունների ցանկը տանք Կառավարությանը, որպեսզի հստակ ինֆորմացիա ստանանք»։

Բաբկեն Թունյանը, որպես օրինակ, ներկայացրեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը 400 մլն դրամից ավելի կադաստրային արժեքով հողի համար չի վճարել։ Նա նշեց, որ էլի ընկերություններ կան, որոնք վճարունակ են, բայց հողի կադաստրային արժեքները չեն ներկայացրել, և պետք է հստակ հասկանալ՝ ինչո՞ւ։

«Բոլորին մեկ աչքով նայելը սխալ է»,- շեշտեց պատգամավորը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք նախագծի իմաստն այն է, որ նախկինում օտարված հողատարածքների համար պետք է կադաստրային արժեքը վճարվի։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արման Պողոսյանն ասաց, որ նախագիծը վերաբերում է դեպքերին, երբ շենք-շինությունները պատկանել են սեփականության իրավունքով, իսկ հողամասերը՝ վարձակալության։

«Հողամասերը եղել են վարձակալությամբ վերցված, իսկ շենքերը՝ սեփականացված։  «Հողային օրենսգրքի» 2005 թվականի փոփոխությունից հետո ասվել է՝ այն հողամասերը, որոնք կարող են օտարվել և սեփականացվել քաղաքացիների կողմից, օրենքի ուժով, անհատույց տրամադրվում են այդ շենք-շինությունների սեփականատերերին։ Բայց պայման է դրվել, որ եթե շինության սեփականատերը ինչ-որ պահի որոշի օտարել հողատարածքը, պետք է վճարի դրա կադաստրային արժեքը՝ այդ պահին գործող գներով»,- տեղեկացրեց կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:17
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել. Կոբախիձե
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արևմուտքի կարգադրությամբ։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
ԱԳՆ-ն  Հայաստանի անունից ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ «Խորապես վշտացած ենք...
Աղբյուր` Panorama.am
20:39
Անչափահաս տղան «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Մայր Աթոռից հրապարակել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը....
Աղբյուր` Panorama.am
17:35
Այնպես արեցին, որ Գյուլնազ տատիկի հայհոյախառը գրառումը դառնում է քննարկումների առարկա.Լարիսա Ալավերդյան
  Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե 1994 թվականից սկսած ՀՀ նախագահները բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում մնալու շուրջ։ ՀՀ երեք...
Աղբյուր` Panorama.am
16:53
Կարեն Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթեց 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
 Դեկտեմբերի 29-ին, Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող գոտում,...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ալիևը հայտարարել է, թե պահանջել է, որ Ռուսաստանը ընդունի մեղքը և ներողություն խնդրի
Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին, ասել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահի նստավայրը՝ Օրբելիանի պալատը՝հայտնելով, թե իր հետ վերցնում է լեգիտիմությունը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
13:24
Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին. Հենրիխ Մխիթարյան
Հայստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Եղանակի տեսությունը՝ առաջիկա տոնական օրերի համար
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են տոնական օրերի եղանակի տեսությունը. «Երևան քաղաքում`...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան. Տիգրոն Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Երկրաշարժ՝ Վրաստանում, որը զգացվել է նաև Հայաստանում
Սյսօր, դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}