Հասարակություն 09:53 10/09/2020 Աշխարհում

Ռուսաստանցիների ավելի քան 40 տոկոսը չի ցանկանում միավորվել Բելառուսի հետ

Ռուսաստանի բնակիչների ավելի քան 40 տոկոսը չի ցանկանում միավորվել Բելառուսի հետ և նախընտրում է նրա հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ: Սրա մասին են վկայում Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները: 

Բելառուսում աճող լարվածության և զանգվածային բողոքների ֆոնին ռուսաստանցիները հակված չեն արագացնել երկու երկրների միավորման գործընթացը, նշում են փորձագետները: Հարցվածների 22 տոկոսը սատարում է Միութենական պետությունը, իսկ 17 տոկոսը կարծում, որ Բելառուսը պետք է դառնա Ռուսաստանի մաս մեկ կամ մի քանի շրջանների ձևաչափով: Հարցվածների մեկ տոկոսն էլ ցանկանում է, որ Ռուսաստանը դառնա Բելառուսի մաս: Հարցումն անցկացվել է օգոստոսի 20-ին հեռախոսի միջոցով 18 տարեկանից բարձր 1600 ռուսաստանցիների շրջանում:

Հիշեցնենք, որ 1999 թ. դեկտեմբերի 8-ին երկու երկրների նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Բորիս Ելցինը ստորագրեցին Բելառուսի և Ռուսաստանի Միության մասին պայմանագիրը:

Փաստաթուղթը նախատեսում է ընդհանուր խորհրդարանի, արժույթի, օրենսդրության և պետական խորհրդանիշների ստեղծում: Այն ենթադրում է միասնական տնտեսական, արտաքին քաղաքական, բյուջետային, հարկային քաղաքականություն, երկու երկրների էներգետիկայի, տրանսպորտի, մաքսային համակարգերի միավորում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Անցած տարի Ռուսաստանի և Բելառուսի նախագահները չէին բացառել երկու երկրների ինտեգրման մասին նոր համաձայնագրի ստորագրումը: Հայտարարվել էր անգամ հնարավոր ստորագրման ամսաթիվը ՝ դեկտեմբերի 8-ը: Սակայն Սոչիում կայացած հանդիպմանը երկրների ղեկավարները չկարողացան հաստատել ինտեգրման «ճանապարհային քարտեզը»:

Հետագայում Մինսկի և Մոսկվայի միջև հարաբերությունները վատթարացան, մասնավորապես՝ էներգետիկ ռեսուրսների գների հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով: Ռուսաստանը էներգակիրների հիմնական մատակարարողն էր Բելառուսի համար: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս քննադատել է Ռուսաստանի ղեկավարությանն այս հարցում:

Բելառուս վերլուծաբան Անդրեյ Վարդոմացկիի կենտրոնի սոցիոլոգիական հարցումների համաձայն, եթե 2019 թ-ի սկզբին բելառուսների ավելի քան 60 տոկոսը կողմ էր Ռուսաստանի հետ դաշինքին, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշը իջել է մինչև գրեթե 40 տոկոս: Միևնույն ժամանակ ակտիվացել են եվրոպամետ տրամադրությունները. Բելառուսի ՝ Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցների թիվը 24-ից հասել է 32 տոկոսի:

Իսկ Բելառուսում այդ ընթացքում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ գործող նախագահ Լուկաշենկոյի: Հանրությունը պահանջում է նրա հեռացումն ու նոր ըտնրությունների անցկացումը, իսկ իրավապահ մարմինները շարունակում են բռնաճնշումներն ու ձերբակալությունները: Օրերս Մինսկի կենտրոնից առևանգվել էր ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան: Ոստիկանությունը հերքեց իր ներգրավվածությունը վերջինիս անհետացման հարցում:

Հետագայում, նրա կողմնակիցները տեղեկացրեցին, որ Կոլեսնիկովային փորձել են դուրս բերել Բելառուսից Ուկրաինա, սակայն սահմանին նա պատռել է իր անձնագիրը, որը անհնար է դարձրել սահմանի հատումը: Այս պահին դեռևս նրա գտնվելու վայրի մասին չկա որևէ տեղեկություն:

Սեպտեմբերի 9-ին դիմակներ կրող անհայտ անձինք բերման են ենթարկել Համակարգող խորհրդի մեկ այլ ակտիվ անդամին՝ Մաքսիմ Զնակին, ով ևս Կոլեսնիկովայի նման ակտիվ մասնակցություն էր ունենում բողոքի շարժմանը: Այս զարգացումները փաստում են, որ բելառուսական իշխանությունները որդեգրել են բողոքի շարժման ղեկավարներին թիրախավորելու քաղաքականություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ օրերս նախատեսվող հանդիպումից առաջ:

Այս պահին ազատության մեջ մնացած ղեկավար-գործիչներից է Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսևիչը: Վերջինս իր բնակարանում հանդիպել է լրագրողների ու օտաերկրյա դիվանագետների հետ: Նա հայտնել է, որ Համակարգող խորհրդի իր բոլոր համախոհները կամ կալանավորված են կամ հեռացված արտասահման: Նա ևս ենթարկվում է ճնշումների ու սպառնալիքների անհայտ անձանց կողմից: Ալիքսևիչը մեղադրել է բելառուսական իշխանություններին և Լուկաշենկոյին մարդկանց ահաբեկելու մեջ և պահանջել ազատ արձակել բերման ենթարկված Մաքսիմ Զակին:

Նոբելյան դափնեկիրը վստահ է՝ բոլոր այս բռնաճնշումները չեն կարող օգնել Լուկաշենկոյին: Նա անօրինական է որակել Բելառուսի իշխանությանգ ործողությունները:

Իր հերթին գործող նախագահ Լուկաշենկոն հարցազրույց է տվել ռուսաստանցի լրագրողներին, որի ընթացքում նշել է, որ մի գուցե նա երկար է մնացել իշխանության ղեկին և այսպիսով հոգնեցրել հանրության որոշ հատվածին: Նա, սակայն, տեղի ունեցող զարգացումներում տեսնում է մանր բուրժուական հեղափոխության տարրեր, որոնք ղեկավարվում են դրսից:

Ըստ նրա՝ իր կառավարման տարիներին հարստացած հասարակության այդ խմբերն այժմ ձգտում են վերցնել իշխանությունը, իսկ այդ գործընթացը ղեկավարվում է ԱՄՆ-ի կողմից Լիտվայում, Ուկրաինայում, Լեհաստանում և Չեխիայում ստեղծած կենտրոնների միջոցով: Նա վստահ է , որ բելառուսական ՕՄՕՆ-ը փրկել է երկիրն արագ գրավումից, իսկ բռնության հետքեր պատկերելու համար, ըստ նրա, հաճախ ցուցարարները ներկում էին կապույտ ներկով իրենց մարմինների որոշ հատվածներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա...
Աղբյուր` Panorama.am
08:51
Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է
Հայաստանի տարածքում տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
08:00
Յոնջափունջ
Անցած շաբաթը արժանի է շտրիխներով եղածը հիշել։ Ասենք որ՝ Ալիևը հերթական ներողությունն է պահանջում ՌԴ-ից իրեն անվանարկելու համար։ Քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
23:43
Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այսօր ստորագրելու ենք...
Աղբյուր` Panorama.am
22:56
Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
Վաշինգտոնում  ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման...
Աղբյուր` Panorama.am
22:45
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ստեղծվում է   ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
22:27
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը
 Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}