ԱՀԿ. Աշխարհում մոտ 180 կորոնավիրուսային պատվաստանյութեր են մշակվում
Միաժամանակ մի քանի երկիր պատվաստանյութ է ստեղծում կորոնավիրուսի դեմ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը կայացած ճեպազրույցում ասել է, որ ներկայումս մշակման փուլում են պատվաստանյութերի շուրջ 180 տարբերակներ, որից 35-ն արդեն փորձարկվում է։
«Պատմության մեջ ոչ մի հիվանդության հետ կապված այսպիսի արագ հետազոտություն չի եղել», - kp.ru-ի հաղորդմամբ՝ ասել է նա:
Ըստ ԱՀԿ գործադիր տնօրենի, նոր դեղամիջոց ստեղծելու նման արագությունը պայմանավորված է գիտության և տեխնոլոգիայի ոլորտում առկա առաջընթացով: Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ է արել հնարավորինս շատ մարդկանց հասանելի դարձնել պատվաստանյութերը և մտավախություն է հայտնել, որ այս հարցում ազգայնականությունը վտանգի տակ կդնի դեղերի հավասար հասանելիությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ ներկայացուցիչները կանխատեսել էին, որ կորոնավիրուսը կարող է հավերժ մնալ մարդկության հետ` որպես 21-րդ դարի վիրուսային հիվանդություններից մեկը: Այս կապակցությամբ կազմակերպությունը կոչ է արել արագացնել պատվաստանյութի ստեղծման գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Որքան գումար է անհրաժեշտ բոլոր երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութով ապահովելու համար
- Ինչո՞ւ է ԱՀԿ-ն կասեցրել COVID-19-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի փորձարկումները
- COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութ ստացած բոլոր պացիենտները դուրս են գրվել
- Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստան են առաքում COVID-19-ի ախտորոշման թեստեր
- ԱՀԿ-ն զգուշացնում է՝ այս համավարակը վերջինը չէ
- ԱՀԿ-ն մինչև 2021-ի կեսեր կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումներ չի ակնկալում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան