Երկու գյուղապետարան՝ Եղեգնուտում
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները հավաքվել են կառավարության դիմաց: Նրանք արդեն մի քանի ամիս է պայքարում են, որպեսզի նախկին գյուղապետը չվերադառնա իր պաշտոնին: Այսօրվա նրանց պահանջը նույնն է:
Լրագրողների հետ զրույցում ավագանու անդամ Անտոն Խուրշուդյանն ասաց, որ նախադեպ չունեցող փաստի առաջ են կանգնած. «Նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, որը 34 տարի ղեկավարել է գյուղը, հիմա ունի կնիք, դեղատան շենքը դարձրել է գյուղապետարան, մարդկանց թղթեր է տալիս, կնքում է, ասում է՝ գյուղապետն եմ: Չգիտենք, թե ով է իրեն տվել այդ լիազորությունները, թե ինքնակամ է անում: Ինքնահռչակ գյուղապետ է»:
Նա նշեց, որ հարցին լուծում կարող է տալ միայն վարչապետը, իրենց հույսը նա է, ակնկալում են ժողովրդավար լուծում. «Նժարի մի կողմում ժողովուրդն է, մյուս կողմում՝ նախկին գյուղապետը»:
Եղեգնուտ համայնքի ղեկավարի ղեկավարա տեղակալ Աշոտ Խուրշուդյանն ասաց, որ միանաշանակ մարզպետի թույլատվոթյամբ է անում այդ անօրինականությունը: Նա ցույց տվեց կնիք, նշելով, որ դա օրինական կնիքն է, իսկ նախկին գյուղապետի մոտի կնիքը չգիտի, թե ինչ կնիք է:
«Մարզպետը չի հանդիպել ժողովորդի հետ, ստել է, որ հանդիպել է ավագանիների հետ: Խաբելով, ստելով իշխանություններին՝ հասել ենք այս աստիճանի՝ գյուղում երկու գյուղապետարան է բացվել, մարդիկ ասում են՝ երրորդն են բացելու»,- ասաց նա:
Աշոտ Խուրշուդյանն ընդգծեց՝ հնին վերադարձ չկա, այլապես բնակիչները կգնան կտրուկ քայլերի, հնարավոր է մարդասպանություն, արյունահեղություն:
«Ի շահ ժողովրդի լուծում պետք է տրվի այս խնդրին, այլապես ժողովուրդը կմնա այստեղ: Մի հատ իշխանություն չկա՞, չե՞մ հասկանում… Երեք ամիս է գյուղապետարանը փակ է, ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչո՞ւ է փակ: Մարզպետ, դու ինչի՞ համար ես մարզը ղեկավարում, որ գյուղապետարանը 3 ամիս է փակ է»,- ասաց Աշոտ Խուրշուդյանը:
Նշում են՝ մարզպետը խառնել է իրենց գյուղը, չի թողնում գյուղը շնչի:
«Թե ի՞նչ է գտել այդ թալանչու մեջ, որ ուզում է հետ բերի: Հազիվ է պրծել ժողովուրդը Հանրապետական գյուղապետից: Հեղափոխական տղաների շնորհիվ պարոն մարզպետն այսօր աթոռ է վայելում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Եղեգնուտի համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները 2021 թվականի աշնանն են:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների միջոցով եղեգնուտցիները ստիպել էին համայնքի ղեղակավար Ռազմիկ Մարգարյանին 2018-ի հուլիսի 2-ին հրաժարական տալ, այդ ժամանակվա Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը: Ռազմիկ Մարգարյանին դիմել էր դատարան՝ համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնավարումը դադարեցնելու և իրեն նախկին պաշտոնում վերականգնվելու հայցով։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է լքի իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը։ Եղեգնուտցիներն իրենց դժգոհությունն արտահայտում էին բողոքի ակցիաների միջոցով։ Ավագանին ցանկանում էր հարցի լուծմանը հասնել տեղական հանրաքվեով, սակայն ԿԸՀ-ն կարճել էր ավագանու անդամներ Ռազմիկ Աբրահամյանի, Հովհաննես Հակոբյանի, Մարտուն Մկրտչյանի և Անտոն Խուրշուդյանի հուլիսի 27-ին դիմումով հարուցված վարչական վարույթը:
Հարակից հրապարակումներ`
- «Եղեգնուտն իր 80 տոկոս քվեն տվել է «Իմ քայլին», բայց ոչ ոք չի ուզում լսել համայնքի բնակիչներին»
- Եղեգնուտում հանրաքվե չի լինի
- Եղեգնուտցիները թույլ չեն տվել ոստիկաններին մտնել համայնքապետարան
- Արմավիրի մարզպետարանն արձագանքել է բողոքող եղեգնուտցիներին
- «Նիկոլի ցույցերին օրումեջ տանում էին մեզ, փակում էին, հիմա ասում են՝ չէ, պետք է հին գյուղապետը գա»
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում