Զարիֆ. Եվրոպան պետք է մերժի ԱՄՆ-ի կողմից կիրառվող տնտեսական ահաբեկչությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի երեկոյան Թվիթերում անդրադարձել է եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններին, որոնք Իրանին խնդրել են լիարժեք գործադրել ՀԳՀԾ-ով ստանձնած միջուկային պարտավորությունները և փարատի եվրոպական երկրների մտահոգուիթյունները: Նա գրել է. «Իրանը կրոնական և ռազմավարական պատճառներով դեմ է միջուկային զենքին: իսկ այդ պատճառներն ավելի ազդեցիկ են, քան ցանկացած «համաձայնություն»:
parstoday-ի հաղորդմամբ, Մուհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է. «Եթե եվրոպական երեք երկրները և Եվրամիությունը ցանկանում են, որպեսզի ՀԳՀԾ-ով սահմանված երաշխիքներն ու թափանցիկությունն ապահովվի, ապա նրանք պետք է մերժեն ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ահաբեկչությունը, ինչպես որ մերժեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից տարվող ջանքերը»:
Հինգշաբթի օրը, Լոնդոնում կայացած հանդիպմանը, որին տեսակապի միջոցով ներկա էր նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն, Գերմանիայի, Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները մերժեցին Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի առաջարկը։
Հանդիպման ընթացքում, որը կայացել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական քայլերը համակարգելու նպատակով, Գերմանիայի, Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները շեշտեցին ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան