Լևոն Արոնյանը մասնակցում է Champions Showdown:CHESS 9LX մրցաշարին
Այսօր մեկնարկում է Champions Showdown:CHESS 9LX մրցաշարը, որն անցկացվելու է Ֆիշերի շախմատի կանոններով։ Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը, Գարրի Կասպարովը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դոմինգես Պերես-Լենիերը, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն և Ֆիրուզա Ալիռեզան։ Մրցաշարի ժամակարգն է 20 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ 10 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլին։
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ այսօր տեղի կունենան մրցաշարի 1-3-րդ տուրերը։ Առաջին տուրը կմեկնարկի Երևանի ժամով 22։00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին