Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը կարևոր է, բայց սպառնալիքներ չեն հանդուրժի
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ եթե Թուրքիան վիճելի տարածքներից նավերը դուրս չբերի, Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի հանդեպ։Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի և Հունաստանի միջև ծովային սահմանների շուրջ լարվածությունը շարունակվում է պահպանվել։
Միցոտակիսը նշել է, որ Հունաստանը կարիք ունի երկխոսության, բայց դա չի կարող լինել զենքի ուժի սպառնալիքով։
«Եթե կա ինչ որ բան, որը սպառնում է իմ երկրի անվտանգությանն ու առաջընթացին, ապա այն սպառնում է նաև ամբողջ Եվրամիության անվտանգությանն ու առաջընթացին։ Եթե Եվրոպան ցանկանում է իրականում ցույց տալ իր ախարհաքաղաքական հզորությունը, ագրեսիվ Թուրքիայի առջև զիջողականություն չպետք է ցուցաբերի»։
Ըստ Միցոտակիսի հայտարարության՝ Թուրքիան դեռ ժամանակ ունի հետքայլ անելու և պատժամիջոցներից խուսափելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան