Մալթայում հայի անունով գրանցված Vivaro Ltd-ն իշխանությունների կողմից տուգանվել է ռեկորդային 700,000 եվրոյով
Մալթայի Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժնի (FIAU) կողմից խաղային ընկերությանը տրվել է երբևէ սահմանված ամենամեծ տուգանքը՝ մի շարք թերությունների բացահայտումից հետո: Այս մասին գրում է Times of Malta-ն։
FIAU-ն հայտնել է, որ ռեկորդային 733,160 եվրո տուգանք է սահմանվել օգոստոսի վերջին՝ Մալթայում գործող հեռավար խաղերի օպերատոր Vivaro Ltd-ի նկատմամբ՝ օրենքի 10 տարբեր դրույթներ խախտելու համար։
Ընկերության տնօրենը, ըստ Մալթայի կորպորատիվ ռեգիստրի, հայ Քրիստինե Համբարձումյանն է։
Ասվում է, որ ընկերությունը խաղացողների պրոֆիլները չի կապել նույն լիցենզիայի ներքո գործող ապրանքանիշերի միջև:
Նշվել են նաև գործունեության անարդյունավետ մոնիտորինգը, հարստության ճիշտ աղբյուրի և ֆոնդերի աղբյուրի միջոցների բացակայությունը:
Տեղում կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ընկերությունը միայն բարձր ռիսկայնությամբ է նշում խաղացողներին, երբ նրանց խաղային ծախսը հասնում է 2000 եվրոյի։
Այնուամենայնիվ, Խաղային մարմնի և FIAU-ի աշխատակիցները տեղում նշել են, որ ուսումնասիրված բոլոր 30 խաղացողների պրոֆիլները հասել են 2000 եվրոյի շեմը, բայց նրանցից ոչ մեկը չի գնահատվել որպես բարձր ռիսկային:
Դա, ինչպես ասում է FIAU-ն, ցույց է տալիս, որ ընկերությունը նույնիսկ չի հետևում իր սեփական ընթացակարգերին։
Ընկերության կողմից բավարար տեղեկատվություն չի հավաքվել՝ հասկանալու համար, թե ինչպիսի են հաճախորդները, ինչպես նաև մի շարք այլ ռիսկեր։
Վարչական տուգանքից բացի, FIAU-ն ընկերությանը պարտավորեցրել է կառուցվածքային ծրագրի միջոցով վերացնել թերությունները: