Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Ստամբուլի մրցաշարից
Ռուսաստանը ներկայացնող հայազգի 26-ամյա թնիսիստուհի, WTA-ի վարկանիշում 117-րդ տեղը զբաղեցնող Մարգարիտա Գասպարյանը Ստամբուլում ընթացող մրցաշարը հաղթանակով էր մեկնարկել: news.sportbox.ru-ի հաղորդմամբ, նա առաջին շրջանում 6-2, 6-0 հաշվով հաղթանակ էր տարել թուրք թենիսիստուհի Պերմա Ազգենի նկատմամբ: Խաղը տևել է 1 ժամ 4 րոպե:
Երկրորդ շրջանում Գասպարյանի մրցակիցը եղել է Շվեդիայի ներկայացուցիչ Ռեբեկա Պետերսոնը: նա չի չկարողացել ավարտել հանդիպումը: news.sportbox.ru –ն գրում է, որ առաջին սեթում 2: 3 հաշվով Գասպարյանը հրաժարվել է շարունակել խաղը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները