Վարարած Նեղոսը սպառնում է Մերոե բուրգերին
Սուդանի իշխանությունները փորձում են հնագույն Մերոե բուրգերը պաշտպանել հեղեղումներից, որոնք առաջացել են հորդառատ անձրևների հետևանքով: Ավազով պարկերից պատնեշներ են կառուցվել, ջուրը հեռացնում են: Այս միջոցները պետք է պաշտպանեն բազմաթիվ բուրգերը, որոնք ավելի քան 2300 տարեկան են:
artguide.com-ի հաղորդմամբ, Նեղոսի ջրի մակարդակն արդեն հասել է վերջին 100 տարվա ռեկորդային նիշին, եթե այն շարունակի աճել, ապա ձեռնարկված միջոցառումները կարող են անբավարար լինել:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության այս օբյեկտը եղել է հնագույն Քուշի թագավորության կենտրոնը և գտնվում է Սուդանի մայրաքաղաք Խարտումից 200 կիլոմետր հյուսիս-արևելք: Ջրի սովորական մակարդակի դեպքում դամբարաննները Նեղոսի ափից մոտ 500 մետր հեռու են գտնվում, հիմա ջուրն ընդհուպ մոտեցել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա