Վրաստանի մի շարք քաղաքներում ուստարվա սկիզբը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը
Թբիլիսիում, Ռուսթավում, Քութաիսիում, Զուգդիդում, Գորիում և Փոթիում, դպրոցներում և համալսարաններում ուսումնական տարվա սկիզբը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:
«Սա մեզ համար կարևոր է այն բանի համար, որ ճիշտ գնահատենք այսօրվա ռիսկերը և դրա համար մեզ և համավարակաբաններին անհրաժեշտ է երկու շաբաթ: Դրանից հետո կընդունենք համապատասխան որոշումներ»,- հայտարարել է Գախարիան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանում մանկապարտեզները բացվում են հոկտեմբերի 1-ից, իսկ դպրոցները՝ սեպտեմբերի 15-ից:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք
- Վրաստանում կորոնավիրուսի թվերն աճում են․ արձանագրվել է 57 նոր դեպք
- Վրաստանում արգելել են հարսանիքներ ու թաղումներ անցկացնելը
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք
- Վրաստանում մանկապարտեզները բացվում են հոկտեմբերի մեկից, դպրոցները՝ սեպտեմբերի 15-ից