Տիխանովսկայան ներկայացրել է Բելառուս վերադառնալու պայմանը
Բելառուսը լքած նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ասել է, որ մտադիր է վերադառնալ հանրապետություն, երբ իրեն անվտանգ զգա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես իսկապես ուզում եմ վերադառնալ տուն, ես սիրում եմ իմ երկիրը: Այնուամենայնիվ, ես այնտեղ ինձ անվտանգ չեմ զգում, դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում այնտեղ...: Ես պետք է լինեմ օտար երկրում, բայց հենց որ որոշեմ, որ ես և իմ երեխաները կլինենք անվտանգության մեջ, ես կվերադառնամ Բելառուս: Իմ սիրելիները, այնտեղ է նաև ամուսինս, ես ուզում եմ վերադառնալ»,- ասել է Տիխանովսկայան։
Նա նաև նշել է, որ դեռ վաղ է ասել, թե զարգացման որ ուղին է ընտրելու Բելառուսը՝ ռուսակա՞ն, թե՞՝ եվրոպական. «Այդ մասին խոսելը դեռ վաղ է: Մենք պետք է դուրս գանք քաղաքական ճգնաժամից: Ավելի ուշ կտեսնենք, թե որ ուղին ընտրել` ռուսական, թե՞ եվրոպական: Միգուցե մենք ընտրենք մեր սեփական ճանապարհը»։
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Բելառուսը կարիք չունի հավատարիմ մնալ բացառապես Ռուսաստանին և դեպի Եվրոպա չնայել: Նախագահի նախկին թեկնածուն կարծում է, որ բելառուսցիները չափազանց երկար ժամանակ վախեցել են Եվրոպայից և ՆԱՏՕ-ից:
«Մենք չենք վիճելու ոչ Ռուսաստանի, ոչ Եվրոպայի, ոչ ԱՄՆ-ի, ոչ ՆԱՏՕ-ի հետ: Մենք կողմ ենք լավ հարաբերություններին՝ բոլոր պետությունների հետ: Չեմ կարծում, որ բելառուսցիները Եվրոպայի դեմ որևէ բան ունեն», - շեշտել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան