Եղեգնուտ համայնքի բնակիչները սպասում են իրենց խնդրի հանգուցալուծմանը
Եղեգնուտ համայնքի բնակիչները կառավարության մոտ կմնան ևս 1,5-2 ժամ, կստանան իրենց խնդրի լուծումն ու կվերադառնան գյուղ: Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարեցին եղեգնուտցիները:
«Մեր իրավաբանը ներկայացրեց այն բոլոր իրավական հիմքերը, ըստ որոնց, նախկին համայնքապետը չի կարող ընդհանրապես, ոչ մի րոպե պաշտոնավարել, նրա կատարած բոլոր գործողությունները ոչ իրավական են: Հիմա սպասում ենք երկրորդ փուլին, տարածքային կառավարման նախարարության ներքին իրավաբանական վարչության խորհրդակցությանը:
1,5-2 ժամվա ընթացքում մենք կստանանք պատասխան, կառավարության վերջնական դիրորոշումն այս հարցի վերաբերյալ, խնդիրը կստանա վերջնական հանգուցալուծում, որից հետո գյուղը կհանդարտվի, մարդիկ կգնան իրենց ամենօրյա աշխատաքնին»,- ասաց բնակիչներից մեկը:
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում, չեն ցանկանում, որպեսզի նախկին գյուղապետը վերադառնա նույն պաշտոնին:
Հարակից հրապարակումներ`
- Եղեգնուտցիները հանդիպում են վարչապետի օգնականի հետ
- Երկու գյուղապետարան՝ Եղեգնուտում
- Եղեգնուտում հանրաքվե չի լինի
- Եղեգնուտցիները թույլ չեն տվել ոստիկաններին մտնել համայնքապետարան
- Արմավիրի մարզպետարանն արձագանքել է բողոքող եղեգնուտցիներին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում