Պայքարելու ենք մինչև վերջ. բողոք՝ կառավարության դիմաց
Կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիներ, որոնք ցանկանում են գնալ Ռուսաստան, սակայն սահմանների փակ լինելու պատճառով նրանք չունեն այդ հնարավորությունը:
Հիշեցնենք, որ նրանք արդեն տարբեր օրերի կառավարության, ԱԳՆ նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության առջև ակցիաներ արել էին՝ կրկին նույն պահանջով՝ բացել սահմանը, հնարավորություն տալ իրենց գնալ Ռուսաստան:
«Մեզ ոչ մի պատասխան չեն տալիս, ոչ մեկ ոչինչ չի ասում: Մեր պայքարը շարունակական է, պայքարելու ենք մինչև վերջ, մինչև սահմանների բացում: Մեր միակ պահանջն է՝ բանակցել ու բացել Ռուսաստանի հետ սահմանները, թեկուզ ցամաքային: Երկու ավտոբուս տան, մենք գնանք մեր հաշվին»,- ասաց բողոքող քաղաքացին:
Նրա խոսքով, շատ ընտանիքների անդամներ 6-7 ամիս է ստիպված բաժանված են իրարից, նաև աշխատանքի խնդիր է առաջանում, այնտեղ աշխատանքային պայմանագրերը խզում են, մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը, հայտնվում են բանկերի սև ցուցակում:
Բողոքող քաղաքացները պատրաստվում են երթով գնալ Ազգային ժողով, այնուհետև կառավարական առանձնատուն:
Հարակից հրապարակումներ`
- Մելքումյանի նամակը Կալաշնիկովին
- Վարչապետի խոսնակը դիմել է ՌԴ մեկնել ցանկացողներին
- Մեր պայքարը քաղաքական չէ, մենք ուզում ենք գնալ մեր տուն. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի
- ՌԴ-ն կբացի՞ միջազգային սահմանները
- ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն ակցիա են իրականացնում երեխաների հետ
- «Մեզ թվում է, որ չեն բանակցում». բողոքում են ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիները
- Ինչպիսին է ՌԴ և Չինաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար կարգը