Ամերիկացիները սգում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 19-րդ տարելիցը
Հազարավոր մարդիկ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կհավաքվեն Նյու Յորքի կենտրոնում, Վաշինգտոնում և Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքում` հարգելու 2001թ-ի ահաբեկչության մոտ 3000 զոհերի հիշատակը:
19 տարի առաջ այդ օրն առևանգված 3 ինքնաթիռները բախվեցին Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերերին և Պենտագոնին: Ինքնաթիռներից մեկում էլ ուղևորները դիմադրություն ցույց տվեցին ահաբեկիչներին, որի արդյունքում հավանաբար մեկ այլ շենք թիրախավորած ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիա նահանգում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Նյու Յորքում հիշատակի արարողություն է տեղի ունենում 9/11-ի հուշահամալիրում, որտեղ սգավորները հավաքվում են դեպքից հետո ամեն տարի, ընթերցում զոհերի անունները:
Այցելուները նաև համընդհանուր լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը ճիշտ այն պահերին, երբ ինքնաթիռներն ընկել են շենքերի վրա:
Կատարվածից հետ Ուսամա բեն Լադենը և Ալ Քայիդան ստանձնեցին պատասխանատվությունը, որին հաջորդեց ԱՄՆ-ի պատերազմը Աֆղանստանում:
ԱՄՆ-ի ուժերը բեն Լադենին սպանեցին 2011-ի մայիսին Պակիստանի Աբոտաբադ քաղաքում գտնվող նրա առանձնատանը, ուր թաքնվում էր ահաբեկիչը իր ընտանիքի որոշ անդամների հետ: Դրանով վերջ դրվեց Ալ Քայիդայի առաջնորդի շուրջ 10 տարի տևած հետապնդումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին