Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք: Այս տվյալները, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հրապարակում է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1917 դեպք:
Ապաքինվել է ևս 20 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1354։
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5 882 մարդ: