Եղեգնուտցիները հանդիպում են վարչապետի օգնականի հետ
Եղեգնուտ համայնքի բնակիչները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց, հայտնեցին, որ հանդիպելու են վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ:
«Վարչապետը մեզ խոսք ունի փոխանցելու Նաիրի Սարգսյանի միջոցով: Երեք հոգով մի քանի րոպեով մտնում ենք ներս, լսում վարչապետի հայտնած դիրքորոշումը, դուրս գալիս ու կիսվում մեր տպավորություններով»,- հայտնեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում, չեն ցանկանում, որպեսզի նախկին գյուղապետը վերադառնա նույն պաշտոնին:
Հարակից հրապարակումներ`
- Երկու գյուղապետարան՝ Եղեգնուտում
- «Եղեգնուտն իր 80 տոկոս քվեն տվել է «Իմ քայլին», բայց ոչ ոք չի ուզում լսել համայնքի բնակիչներին»
- Եղեգնուտում հանրաքվե չի լինի
- Եղեգնուտցիները թույլ չեն տվել ոստիկաններին մտնել համայնքապետարան