ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի դիմաց կսպասեն այնքան մինչև ստանան իրենց հարցերի պատասխանները
Մինչ ՔՊԿ գրասենյակում «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անում, ՌԴ մեկնել ցանկացողները ակցիա են անում ՔՊԿ գրասենյակի դիմաց։ Նրանք այստեղ են եկել Կառավարության դիմաց անցկացրած բողոքի ակցիայից հետո և հայտարարեցին, որ կմնան այնքան, մինչ ՔՊ-ականները դուրս գան ու պատասխանեն իրենց հարցերին։
Նրանք այստեղ ակնկալում էին տեսնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն նիստից առաջ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վարչապետն այսօր չի մասնակցելու նիստին։
«Մեր պայքարը կուսակցական չէ, մեր պայքարը քաղաքական չէ։ Մենք ուզում ենք գնալ մեր տուն։ Հասնել մեչ երեխաներին։ Եկել պլեն ենք ընկել»,- նշում են նրանք։
Նրանք նեղսրտած նշում են, որ մեկ ամսից ավելի է՝ իրենց խնդիրը բարձրաձայնում են, բայց որևէ լուծում չկա։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրավունք ունեն պահանջելու այն իշխանություններից, որոնց քվե են տվել բանակցել և բացել Ռուսաստանի ճանապարհները։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Հովհաննիսյան. Դա Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունը չէ, այլ «Իմ քայլը» քաղաքական թիմինն է
- Վարչապետի խոսնակը դիմել է ՌԴ մեկնել ցանկացողներին
- Մեր պայքարը քաղաքական չէ, մենք ուզում ենք գնալ մեր տուն. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի
- ՌԴ-ն կբացի՞ միջազգային սահմանները
- ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն ակցիա են իրականացնում երեխաների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան