Ո՞րն է դիմակ դնելու իրավական հիմքը սեպտեմբերի 11-ի ժամը 18:15-ի դրությամբ. Ռուբեն Մելիքյան
Համաձայն հենց նոր հրապարակված Կառավարության թիվ 1514-Ն որոշման հավելվածի 18-րդ կետի՝ անհատական պաշտպանության միջոցները պետք է սահմանի ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ (առողջապահության նախարարությունը): Այս մասին գրառում է կատարել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նա նշել է, որ միաժամանակ, arlis.am պաշտոնական կայքում այս պահին չկա ՀՀ առողջապահության նախարարի՝ այսօր հրապարակված որևէ ենթաօրենսդրական ակտ։
Նա հարց է բարձրացրել, թե արդյո՞ք դա նշանակում է, որ այս պահին դիմակ դնելու որևէ իրավական հիմք գոյություն չունի։ Եթե՝ չի նշանակում, ապա ո՞րն է դիմակ դնելու իրավական հիմքը սեպտեմբերի 11-ի ժամը 18:15-ի դրությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվեց կարանտին:
Այս մասին որոշումը հրապարակվել է Կառավարության կայքում՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրությամբ: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապակարումից անմիջապես հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան