Ի՞նչ էր անում Ալեքսեյ Նավալնին Տոմսկում
Ի՞նչ էր անում Ալեքսեյ Նավալնին Տոմսկում, երբ թունավորվեց այնտեղից վերադառնալու ճանապարհին: Նա աշխատում էր Ռուսաստանի կառավարության կոռուպցիոն գործունեության մասին իր հետաքննչական զեկույցներից մեկի վրա:
Երբ աշխարհի մի շարք երկրներ են հանդես եկել նրան թունավորելու փաստի դեմ հայտարարություններով, ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են անում, որ Թրամփի վարչակազմն այդ ուղղությամբ սկսի հետաքննություն, գրում է Ամերիկայի Ձայնը։
Նավալնին չնայած դուրս է բերվել կոմայի իրավիճակից, սակայն Գերմանիայում նրան բուժող բժիշկներն ասում են, որ շատ վաղ է կանխագուշակելու համար, թե ինչ ազդեցություն կթողնի թույնը նրա օրգանիզմում: Կրեմլը հերքում է իր մասնակցության մասին բոլոր մեղադրանքները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սակայն իրեն հարց ուղղով լրագրողներին խորհուրդ է տալիս կենտրոնանալ ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի վրա, որը նրա խոսքերով, «կատարում է ավելի վատ գործողություններ»:
Բայց չնայած Թրամփի այս հայտարարությանը, երկրի պետքարտուղար Մայք Փոմփեոն միացել է այն յոթ երկրների արտգործնախարարներին, որոնք երեքշաբթի օրը հանդես եկան Ռուսաստանին դատապարտող հայտարարությամբ, և կոչ արեցին Ռուսաստանին արդարադատության առջև կանգնեցնել պատասխանատուներին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ դեմոկրատ կոգրեսական Էլիոթ Էնգելն էլ հանրապետական կոնգրեսական Մայքըլ ՄաքՔոլի հետ միասին մի նամակ հղեցին Թրամփին, հետաքննություն սկսելու կոչով: Պալատի անդամներից Թոմ Մալինովսկի կոչ է անում սկսել պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի:
Իսկ Կրեմլը Գերմանիային է մեղադրում Նավալնիին մտածված թունավորելու մասին ապացույցներ ունենալու «խաբեբա» հայտարարությունների համար:
Հարակից հրապարակումներ`
- Բեռլինում ուժեղացվել է այն հիվանդանոցի անվտանգությունը, որտեղ բուժվում է Նավալնին
- Նավալնին դուրս է բերվել կոմայից
- Գերմանացի մասնագետները Նավալնիին թունավորած նյութի նոր հետքեր են հայտնաբերել
- Գերմանիան պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Նավալնիի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան