Մինսկում վերսկսվել են բողոքի ակցիաները
Երեկ երեկոյան Մինսկի կենտրոնում վերսկսվել են փոքր բողոքի ակցիաները, որոնց մասնակցել են թե՛ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցները, թե՛ հակառակորդները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ պետության ներկայիս ղեկավարի 40 հոգանոց կողմնակիցների շարասյունը Հաղթանակի հրապարակից սկսել է շարժվել դեպի Անկախության հրապարակ: Նրանք «Հանուն Բելառուսի», «Միայն միասին» վանկարկումներով նրանք շարունակել են երթը՝ ծածանելով ազգային դրոշը և գլխավերևում պահելով Լուկաշենկոյի դիմանկարները։
Ըստ աղբյուրի, ոստիկանության աշխատակիցները չեն միջամտել հավաքի ընթացքին:
Միևնույն ժամանակ, Լուկաշենկոյի հակառակորդների ցույցը սկսվել է Անկախության հրապարակում։ Ընդհանուր առմամբ, մոտ 30 աղջիկներ փուչիկներով և կարմիր ու սպիտակ ժապավեններով հավաքվել են Կարմիր եկեղեցու մոտ: Ոստիկանությունը նրանց հորդորել է ցրվել:
Հարակից հրապարակումներ`
- «Հեղափոխության միջոցով իշխանության եկած կառավարությունը չի կարող անհաղորդ մնալ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին»
- Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց
- Բելառուսի ճգնաժամի պատճառով ԵՄ-ն 50 մարդու դեմ պատժամիջոցներ կկիրառի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան