Եվրոպայի տնտեսությունը վտանգվում է. Գերմանիայում խոզերի աֆրիկյան ժանտախտ է հայտնաբերվել
Գերմանիայում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր են հայտնաբերվել, ինչը վտանգի տակ է դնում խոզի միս արտահանող Եվրոպայի խոշորագույն ընկերություններին, գրում է «Բլումբերգը»- ը:
Չինաստանին մսամթերք մատակարարող ամենամեծ երկիրը՝ Գերմանիան, միջոցներ է ձեռնարկել կենդանիների շրջանում համաճարակը կանխելու համար։ Վարժեցված շներին օգտագործում էին սատկած վարազներին գտնելու համար, էլեկտրական ցանկապատերը տեղադրում են արևելյան սահմանի երկայնքով, և վարորդներին հորդորում են ճանապարհին չթափել խոզապուխտով բուտերբրոդների մնացորդները: Այնուամենայնիվ, Բրենդենբուրգի դաշնային նահանգում հայտնաբերվել է հիվանդացած վարազ:
«ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է՝ եթե աֆրիկյան ժանտախտի դեպք է հաստատվում նույնիսկ վայրի կենդանու մոտ, խոզի միս արտահանումն անմիջապես դադարեցվում է։ Հաշվի առնելով, որ կարանտինը Գերմանիան ներքաշել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր վատթարագույն տնտեսական անկման մեջ, ժանտախտի բռնկումը լրացուցիչ վնաս կհասցնի Եվրոպայում խոզի մսի հիմնական արտադրողին։
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսություն 163.4 մլրդ դրամ է ներարկվել. վարչապետ
- Մինչև տարեվերջ համաշխարհային տնտեսությանը նոր խնդիրներ են սպասվում
- Եվրոպայում առաջատար տնտեսությունը վերականգնվում է