Մեկնարկել է Հրանտ Դինքի հիմնադրամի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով դատական նիստը
Սեպտեմբերի 11-ն Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Չաղլայանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է հայկական «Հրանտ Դինք» հիմնադրամի հասեցին հնչեցված սպառնալիքների գործով առաջին դատական նիստը։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
2020 թվականի մայիսի 27-ին և 28-ին Հրանտ Դինք հիմնադրամը ստացել էր գրավոր՝ էլեկտրոնային փոստով ուղարկված սպառնալիք: Այդ մասին հիմնադրամը, ըստ ընթացակարգի, գրավոր կերպով հաղորդել էր Շիշլիի տարածաշրջանի կենտրոնական ոստիկանությանը և Ստամբուլի մարզային վարչությանը: Սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակում նշված էր հետևյալ արտահայտությունը. «Մի գիշեր անսպասելիորեն կգանք»:
Այդ լոզունգը հաճախ էր հնչեցվում նաև մինչև 2007թ.-ի հունվարի 19-ը, երբ Հրանտ Դինքը սպանվեց Օգյուն Սամասթի ձեռքով։
Նամակի հեղինակները մեղադրել էին Հրանտ Դինք հիմնադրամին «եղբայրության հեքիաթներ» պատմելու մեջ, պահանջել էին, որ նրանք լքեն երկիրը և մահվան սպառնալիք էին հնչեցրել Ռաքել Դինքի և հիմնադրամի իրավաբանի հասցեին:
Ավելի ուշ պարզվել էր սպառնալիք պարունակող նամակի հեղինակների ինքնությունը։ Ձերբակալվել էին Հուսեյին Աթեշը և Էրսին Բաշքանը, որոնց նկատմամբ հարուցվել է քրեական գործ մահվան սպառնալիք հնչեցնելու մեղադրանքով։
Այս հոդվածով Հյուսեին Աթեշի համար նախատեսվում է 7 տարի 6 ամսից մինչև 26 տարի 3 ամիս, իսկ Էրսին Բաշքանի դեպքում նախատեսվում է 2 տարի 6 ամսից մինչև 8 տարի ազատազրկում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան