Մելքումյանի նամակը Կալաշնիկովին
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր առավոտյան նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի իր գործընկերոջը՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լ. Ի. Կալաշնիկովին՝ խնդրելով աջակցել հայաստանցիների Ռուսաստան մեկնելու խնդրի լուծմանը՝ հրատապ կարգով դիմելով Ռուսաստանի Դաշնության կառավարությանը:
«Ամիսներ շարունակ Ռուսաստանի Դաշնությունում ապրող և աշխատող Հայաստանի Հանրապետության մի քանի հազար քաղաքացիներ փաստորեն չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն և միանալ իրենց ընտանիքներին և հարազատներին՝ հայտնվելով անելանելի իրավիճակում: Պետությունը չպետք է անտարբեր գտնվի և անտեսի այս խնդրի հրատապ լուծումը։
Հուսով եմ՝ առաջիկայում կլինեն համապատասխան լուծումներ, և մեր հայրենակիցները կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն:
Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորիդ մաղթում եմ համբերություն»,- գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել ռուս պաշտոնյային ուղղված նամակը։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի խոսնակը դիմել է ՌԴ մեկնել ցանկացողներին
- Մեր պայքարը քաղաքական չէ, մենք ուզում ենք գնալ մեր տուն. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի
- ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն ակցիա են իրականացնում երեխաների հետ