Պապիկյան. 2021-ը լինելու է ՏԻ ոլորտին առնչվող ամենամեծ բարեփոխումների փուլը
«Թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ կառավարությունը որոշեց ընդլայնել համագործակցությունը բարեփոխումներ որդեգրած նոր կառավարության հետ՝ ավելացնելով բյուջեն և աջակցելով երկրում ընթացող ժողովրդավարական և տնտեսական բարեխումներին»։
Ըստ արածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության, նման հայտարարություն է արել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ հրաժաշետի հանդիպմանը։
Նա արդյունավետ է համարել ՏԻՄ կարողությունների հզորացման, էներգետիկայի, ջրային կառավարման և մի շարք այլ ոլորտներում իրականացված ծրագրերը։
«2021 թվականը մեզ համար լինելու է մեր ոլորտին առնչվող, մասնավորապես, ՏԻ ոլորտին առնչվող ամենամեծ բարեփոխումների փուլը։ Խոսքը վերաբերում է վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների միավորման գործընթացին։ Արդեն իսկ կատարված բարեփոխումներում շատ էական է ԱՄՆ ՄԶԳ դերը »,-նշել է նախարար Պապիկյանը՝ հույս հայտնելով, որ հետագա տարիներին ևս աջակցությունը շարունակական կլինի։