ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի ներսում են՝ առանց լրագրողների
ՔՊ կուսակցության գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո պատգամավորները ընդունում են ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին, սակայն առանց լրագրողների ներկայության:
Տիգրան Ուլիխանյանն այդ ֆորմատի ընտրությունը բացատրեց այսպես.«Ես ենթադրում եմ այս ֆորմատն ավելի համար է»:
Նա ասաց, որ օրակարգում Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելը չի եղել, բայց այդ մասին ևս խոսել են, կարծիքներ արտահայտել։ Իր անունից ասաց. «Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելը որակում եմ սխալ քայլ, անակնկալի ենք եկել, հարցեր են առաջացել, որոնց պատասխանը ստանալու եմ»։
Մինչ այդ «Իմ քայլը»-ի պատգամավորները ոստիկանների միջոցով փոխանցել էին, որ բարձրախոսով չխոսեն ակցիա անողները, դա խանգարում է նիստին։
Ակցիայի մասնակիցներն ընդունել էին առաջարկը, նշելով, որ հարգում են ներսում գտնվողներին, բայց հուսով են, որ իրենց հարգանքը փախադարձ է և կարժանանան ընդունման ու լսված լինելու պատվին։
Նշենք, որ մինչ ՔՊԿ գրասենյակում «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր անում, ՌԴ մեկնել ցանկացողները ակցիա էին անում ՔՊԿ գրասենյակի դիմաց։ Նրանք այստեղ էին եկել Կառավարության դիմաց անցկացրած բողոքի ակցիայից հետո և հայտարարել, որ կմնան այնքան, մինչ ՔՊ-ականները դուրս գան ու պատասխանեն իրենց հարցերին։
«Մեր պայքարը կուսակցական չէ, մեր պայքարը քաղաքական չէ։ Մենք ուզում ենք գնալ մեր տուն։ Հասնել մեր երեխաներին։ Եկել գերի ենք ընկել»,- նշում են նրանք։
Նրանք նեղսրտած նշում են, որ մեկ ամսից ավելի է՝ իրենց խնդիրը բարձրաձայնում են, բայց որևէ լուծում չկա։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրավունք ունեն պահանջելու այն իշխանություններից, որոնց քվե են տվել բանակցել և բացել Ռուսաստանի ճանապարհները։
Հարակից հրապարակումներ`
- «ՀՀ քաղաքացին վախենում է գալ Հայաստան». ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիա
- ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի դիմաց կսպասեն այնքան մինչև ստանան իրենց հարցերի պատասխանները
- Արթուր Հովհաննիսյան. Դա Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունը չէ, այլ «Իմ քայլը» քաղաքական թիմինն է
- Վարչապետի խոսնակը դիմել է ՌԴ մեկնել ցանկացողներին
- Ջուլֆալակյանի տարաձայնությունը հիմնականում ԿԳՄՍ փոխնախարարի հետ էր. Սոֆյա Հովսեփյան
- Մակունցը հրաժարվեց մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հարցը
- Արարատ Միրզոյանը՝ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին
- Արսեն Ջուլֆալակյան. Դիմել եմ ԱԺ նախագահին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան