Սուրեն Սարգսյան. Կարծում եմ` վարչապետը պետք է իր զորակցությունը հայտնի ԱՄՆ նախագահին և ժողովրդին
Քաղաքագետ, հայ-ամերիկյան հարաբերություններին քաջատեղյակ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամաբ հիշեցնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցն է, ԱՄՆ պատմության ամենաողբերգական օրերից մեկը, երբ ահաբեկչությանը զոհ գնաց շուրջ 3000 մարդ:
«Կարծում եմ` վարչապետը պետք է իր զորակցությունը հայտնի ԱՄՆ նախագահին և ժողովրդին այս տարելիցի կապակցությամբ: Մենք ապրիլի 24-ին ուղերձ ստանում ենք, չէ՞:Ահաբեկչության դեմ պայքարին էլ միացել ենք, չէ՞»,- գրել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները կապվում են «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ, այնուհետև բաժանվում են չորս խմբերի, և առևանգում են չորս մարդատար ինքնաթիռներ։ Յուրաքանչյուր խմբում կար առնվազն մեկ անդամ, որն օդաչու էր։ Ահաբեկիչները երկու ինքնաթիռ ոչնչացնում են Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակում, որը տեղակայված է Նյու Յորք քաղաքում: Աղետի հետևանքով, աշտարակը փլուզվում է և հրդեհի է բռնկվում:
Երրորդ ինքնաթիռը (չվերթ 77 American Airlines) ոչնչացրել է Պենտագոնի շենքը, որը տեղակայված է մայրաքաղաք Վաշինգտոնում: Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները փորձել են կանխել ահաբեկիչներին[7], ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է Փենսիլվանիայում:
19 ահաբեկիչների հարձակումների հետևանքով մահացել է ավելի քան 2977 մարդ, ևս 24 մարդ անհայտ կորել է: Մահացածների մեծ մասը եղել են քաղաքացիական անձինք։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացիները սգում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 19-րդ տարելիցը
- Սեպտեմբերի 11-ի ահաբեկիչը նոր անուններ է տալիս