«Վրացական երազանքի» վարչապետի թեկնածուն ու առաջին համարը Գիորգի Գախարիան է
«Վրացական երազանքի» վարչապետի թեկնածուն գործող վարչապետ Գիորգի Գախարիան է, իսկ խորհրդարանի նախագահինը՝ Արչիլ Թալակվաձեն: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, ասվել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին քսանյակի շնորհանդեսի ժամանակ:
Միևնույն ժամանակ, Գիորգի Գախարիան քաղաքական միության ընտրական ցուցակի առաջին համարն է, իսկ Արչիլ Թալակվաձեն` երկրորդը:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանքը» առաջադրել է մեծամասնական թեկնածուներ բոլոր 30 ընտրատարածքներում:
Վրաստանի խորհրդարանի և Աջարիայի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:
Նշենք նաև, որ «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հայտարարել է իր վարչապետի թեկնածու:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին համաձայն է, բայց պայմանով
- Վրաստանում ընդդիմադիր միավորումը Սաակաշվիլիին անվանել է վարչապետի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան