«ՀՀ քաղաքացին վախենում է գալ Հայաստան». ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիա
«Ռուսաստանը որոշ պետությունների հետ արդեն բացել է սահմանը և Հայստանը ԵԱՏՄ անդամ է, ազատ շարժվելու ավելի առավելություն ունի, Հայաստանում ոնց տեսնում եք կորոնավիրուսի թվերը իջել են, ինչը թույլ է տալիս, որ ՀՀ քաղաքացիներն էլ գնան, պետք է ընդամենը բանակցել»,-այս մասին հայտարարեց ՔՊԿ գրասենյակի դիմաց ՌԴ մեկնել ցանկացողների ակցիայի մասնակից Արթուր Ոսկանյանը։
«Այս մարդկանց ընտանիքի կեսն այստեղ է, կեսն՝ այնտեղ , չգիտեն՝ ինչպես վերամիավորվել, 7 ամսից ավել երեխան չի տեսել հայրիկին»,-ընդգծեց նա։
Նա նաև լուծում չհամարեց խնդրի լուծման մյուս տարբերակը. օտարության մեջ մնացած ընտանիքը վերադարձնել Հայաստան.«Այստեղ հնարավոր չէ ապրել և վարկ վճարել։ Մարդիկ այնտեղ տարիների գործ ունեն: Բացի այդ, ինձ թվում է՝ ոչ մեկ չի գա։
Նա կիսվեց նաև իր լսած վերջին լուրերով՝ «ես լսել եմ, որ այնտեղ կան արտագնա աշխատողներ, որ իրենց գործը սեզոնային ավարտվել է, վախենում են գան Հայաստան, ՀՀ քաղաքացին վախենում է գա Հայաստան, որովհետև գիտի գալու է մեզ նման գերի ընկնի»
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի դիմաց կսպասեն այնքան մինչև ստանան իրենց հարցերի պատասխանները
- Մեր պայքարը քաղաքական չէ, մենք ուզում ենք գնալ մեր տուն. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի
- ՌԴ-ն կբացի՞ միջազգային սահմանները
- ՌԴ փոխարտգործնախարարն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը
- ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն ակցիա են իրականացնում երեխաների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան