Ուզում եմ հարցնել ՉՊՋՌՍ նախարարի դերակատարին՝ ինչո՞ւ գողացաք մեր երեխաների սեպտեմբերի 1-ը. Աղեկյան
«ՀՀ-ում բոլոր աշակերտների ծնողները մտահոգ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, որը, որպես դպրոցահասակ երեխաների ծնող, բարձրացնում է նաև ինքը։
Նրա խոսքով, թեև ծնողներից շատերը խուսափում են իրենց մտահոգությունները բարձրացնելուց, այնուամենայնիվ, նրանք ևս գիտեն, որ ԿԳՄՍ նախարարի ապազգային քաղաքականությունը վտանգում է ոչ միայն երեխաների կրթությունը, այլ նաև նրանց առողջությունը.
«Ինչպե՞ս է ԿԳՄՍ նախարարի դերակատարը պատկերացնում, ո՞նց են մեր երեխաները 45 րոպե դնչկալներով նստելու դասի»։
Սոնա Աղեկյանը նեղսրտած նշեց, որ սեպտեմբերի մեկը գողացել են երեխաներից, «ինչպես արդեն խլել էին ապրիլքսանչորսյան մեր պահանջատիրությունը»։
«Ես ուզում եմ հարցնել մեր վարչապետին և ՉՊՋՌՍ նախարարի դերակատարին, թե ի՞նչ փոփոխություններ պիտի իրականացնեին այս 14 օրերի ընթացքում, որ մեր երեխաներին չթողեցին սեպտեմբերի մեկին դպրոց գնալ, ինչո՞ւ խլեցին մեր երեխաների սեպտեմբերի 1-ը։ Ծնողներին ավելի հարկադրեցինք մտնել դպրոցներ և մաքրել դրանք, փոխարենը դուք օգոստոսին դա սկսեիք։ Ի՞նչն էր ձեզ խանգարում, որ Գիտելիքի օրը խլեցիք։
Հասկանում ենք, որ ձեր լակոտանոցնում բոլորը թերուսներ ու դասալիքներ են, բայց մեր երեխաները, ծնողներն ու ուսուցիչները օգոստոսի 31-ին պատրաստվում են սեպտեմբերի 1-ին, դա աննկարագրելի հպարտության զգացում է առաջացնում։ Ուսուցչի համար առավել ևս դա հպարտության և պատասխանատվության օր է, երբ նա ընդունում է իր սաներին»,- ասաց բանախոսը։
Նա ծնողական համայնքին հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի «դերակատարն» ասել է՝ ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է։ Եվ քանի որ յուրաքանչյուր ծնող գործում է հանուն իր երեխայի, այսօր պետք է նաև պաշտպանի իր երեխայի իրավունքները՝ որպես ՀՀ վարչապետ։
«Մենք պետք է պաշտպանենք մեր անչափահաս երեխաների շահերը, որոնք ոտնահարվում են մեր կրթության պատասխանատուների կողմից։ Կոչ եմ անում լինել անհնազանդ, չկրել այդ դնչկալները, երեխաներին չպարտադրել դրանք դնել։ Երեխաներն իրավունք ունեն կրթություն ստանալու, և նախարարությունը պետք է ենթարկվի մեր պահանջներին։ Մենք պետք է պարտադրենք, որ երեխաները 45 րոպեանոց դասեր անեն լավ օդափոխված, լուսավոր դասասենյակներում, և հետևողական լինենք, որ կրթությունը դառնա ազգային կրթություն։ Մեր երեխաների ապագան մեր ձեռքում է, իսկ պետության ապագան՝ մեր երեխաների ձեռքերում։ Եթե ուզում եք ունենալ պետություն, որտեղ տրանսգենդերները, հարդարված մատներով լակոտները կարող են տղայական հեղաճկուն պար պարել, հետո գալ ու մեզ օրենքներ թելադրել, որ դառնանք պարետ կամ «մարետ», մեզ համար դա աններելի է։ Եվ քանի դեռ սեպտեմբերի մեկը գողացված է, ես որպես ծնող սեպտեմբերի 15-ին երեխաներիս դպրոց չեմ տանելու։ Իսկ հետո, եթե հանեն դիմակ կրելու պահանջը, կուղարկեմ»,- ասաց Սոնա Աղեկյանը։
Նա հավելեց՝ կրթօջախները պետք է լինեն ապաքաղաքականացված և ազգային կառույցներ։
Հարակից հրապարակումներ`
- Գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ է սկսել՝ մինչև «ազգադավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա»
- «Կրոնդ ուրացար, Արայի՛կ, հեռացի՛ր». Ակցիա ԿԳՄՍ-ի դիմաց
- Կառավարությունը դպրոցների համար 25 դրամով դիմակներ կգնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան