Տնտեսություն 10:43 12/09/2020 Հայաստան

Արա Գալոյան. Մեր անշարժ գույքի շուկան օտարերկրացիներին չի հետաքրքրում

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանն իր հոդվածում գրում է.

«Անշարժ գույքի շուկան երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող ոլորտներից է: Աշխուժությունն այդ շուկայում միանշանակ ընդգծում է տնտեսության կենսունակությունը: Իսկ շուկայում օտարերկրյա կապիտալի աշխույժ ներկայությունը տվյալ երկրի տնտեսության կայուն առաջընթացի ամենահաստատ ապացույց-չափանիշն է: Զուտ այս իմաստով հետաքրքիր է դիտարկել օտարերկրացի գնորդների վարքագիծը մեր անշարժ գույքի շուկայում:

Նախ ասենք՝ պաշտոնական վիճակագրությունն անշարժ գույքի շուկան ներկայացնում է ամսական կտրվածքով: Այսինքն կարելի է դիտարկել, թե յուրաքանչյուր ամիս օտարերկրացիները քանի գույք են գնել, կամ վաճառել: Ուստի կարելի է համոզվել, որ այս տարի էլ պահպանվում է 2018-ից ձևավորված «ավանդույթը», որի համաձայն օտարերկրացիներն ավելի շատ վաճառում են նախկինում գնած անշարժ գույքը, քան նորը գնում:

Այս «ավանդույթ» ասվածը պահպանվել է բոլոր ամիսներին: Բայց հուլիս ամսին առաջին անգամ գնած ու վաճառած համամասնությունը խախտեց 50 տոկոսի սահմանագիծը: Առաջին անգամ կրկնակիից ավելի գույք վաճառվեց, քան գնվեց: Առաջին յոթ ամիսների ընդհանուր պատկերը դեռ զիջում է այդ համամասնությանը: Օտարերկրացիները 2020թ․ հունվար-հուլիսին գնել են 763 անշարժ գույք և վաճառել նախկինում գնած 1 272 գույք: Օտարերկրացիների հետ կատարված գործարքներում միայն 3-3.5 տոկոսն է, որ երկու կողմն էլ՝ և՛ գնորդը, և՛ վաճառողը օտարերկրացիներ են: Օտարերկրացիներին հիմնականում հետաքրքրել (հիմա էլ մասամբ հետաքրքրում) են բնակարանները՝ բազմաբնակարանային շենքերում, առանձնատները և հողը: Այս տարի նրանք գնել են 321 բնակարան, վաճառել՝ 536-ը: Բնակելի առանձնատներ գնել են 165 հատ, վաճառել՝ 268-ը:
Նույն համամասնությունն է նաև հողի շուկայում: Օտարերկրացիները գնել են 151 հող-հողակտոր, վաճառել՝ 378: Ասենք, որ այս թվի մեջ ներառվում է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի գնում-վաճառքը: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ մեր գյուղատնտեսության ոլորտում նրանց ներգրավվածության ծրագրերը ևս կրճատվում են:

Մեր աշխարհասփյուռ ազգ լինելու պարագային բարդ չէ ենթադրելը, որ անշարժ գույքի շուկայում գործարք կատարող «օտարերկրյա քաղաքացիների» նկատելի հատվածը մեր հայրենակիցներ են: Սա պարզ է դառնում, երբ դիտարկում ես, թե որ երկրների քաղաքացիների մասին է խոսքը:

Բնականաբար, ամենամեծ քանակով գործարքներ (թե՛ գնում, թե՛ վաճառք) կատարում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները: Նրանց մասնակցությամբ այս տարի գրանցվել է գնման 502 գործարք: Իսկ վաճառքի գործարքների թիվն ավելի մեծ է՝ 949: Իհարկե, կարելի է ընդգծել, որ ԱՄՆ և Եվրամիության անդամ երկրների քաղաքացիները մի փոքր ավելի շատ են անշարժ գույք գնել, քան վաճառել: ԱՄՆ քաղաքացիներն, օրինակ, գնել են 80, վաճառել՝ 52 գույք: Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների գործարքների վիճակագրությունը «հուշում է» հետևյալ թվերը՝ գնել են 55 գույք, վաճառել՝ 46-ը: Բայց այս թվերն ամենևին էլ համադրելի չեն ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ գրանցված գործարքների քանակի հետ: Ճիշտ այնպես, ինչպես Իրանի քաղաքացիների գործարքների ցուցանիշները: Տարօրինակ համընկմամբ Իրանի քաղաքացիները այս տարի գնել են 32 գույք և վաճառել ճիշտ նույն քանակի գույք: Ասենք, որ այլ պետությունների քաղաքացիներ համարյա չկան: Մի քանի տասնյակ գործարք կատարել են ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիները: Իսկ «Այլ պետությունների քաղաքացիներ» անվամբ հաշվառման պարագային խոսքն ավելի փոքր թվերի մասին է:

Փոքր թվերից խոսելիս տեղին է ավելացնել, որ մեր անշարժ գույքի շուկան օտարերկրացիներին լայն իմաստով չի հետաքրքրում: Հուլիս ամսին գրանցված գործարքների միայն 1.8 տոկոսն է կատարվել նրանց մասնակցությամբ: Այնպես, որ մեր արտասահմանցի հայրենակիցներին մեր անշարժ գույքի շուկա հրավիրելու կոչերն արձագանք չունեցան»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}