Արսեն Թորոսյանի հրամանով նախագահը, Կաթողիկոսը, վարչապետը կարող են դիմակ չկրել որոշ դեպքերում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկվա հրամանով սահմանվել է, թե ովքեր ու որ դեպքերում կարող են դիմակ չկրել։
Ի դեպ, սոցցանցերում քաղաքացիները, իրավաբանները տարակուսանք են հայտնում, թե ինչպես արձակուրդում գտնվող նախարարը հրաման ստորագրում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՆ մամուլի խոսնակը հայտարարել էր, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ Թորոսյանը օգոստոսի 31-ից 19 օրով մեկնում է արձակուրդ։
ԱՆ պաշտոնական էջում հրապարակված հրամանի համաձայն, բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են՝
1) Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ.
2) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներ և միջոցառման անմիջական մասնակիցներ (բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի)
3) քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայություն՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ.
4) ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը.
5) բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը.
6) հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելը.
7) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնելը.
8) խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը).
9) մտավոր հետամնացությունը կամ հոգեկան խանգարումները.
10) կոգնիտիվ խանգարումները.
11) դեմքի վնասվածքը կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտությունը.
12) ծխելը, խմելը և սնվելը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 11-ի ժամը 17-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ Հայաստանի ողջ տարածքում սահմանվում է կարանտին: Հայաստանում այսօրվա տվյալներով կորոնավիրուսով հիվանդ 1192 մարդ է մահացել, ըստ պաշտոնական տեղեկատվության, նրանցից 281-ը՝ այլ պատճառներով։
Հարակից հրապարակումներ`
- Կարանտին հայտարարելու մասին կառավարության որոշումը այս պահին ուժի մեջ մտած համարվել չի կարող. Մելիքյան
- Ինչ անել ու չանել կարանտինի ընթացքում
- Հայաստանում մինչև հունվարի 11-ը ներառյալ սահմանվում է կարանտին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան