Իրանի ԱԳՆ-ն ամոթալի քայլ է որակել Բահրեյնի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը
Թեհրանը դատապարտել է Բահրեյնի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման որոշումը ՝ այն համարելով ամոթալի քայլ: Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է շաբաթ օրը:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ըստ Իրանի, Բահրեյնի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը խայտառակ և ցածր քայլ է Մանամայի կողմից, որը զոհաբերում է Պաղեստինի գործը և այս ժողովրդի տասնամյակների պայքարը և տառապանքը հանուն Միացյալ Նահանգների ընտրությունների։
Նշվում է, որ Իրանի արտգործնախարարությունը դատապարտում է այս որոշումը: «Կասկած չկա, որ Բահրեյնի կառավարության կողմից այս քայլի արդյունքը կլինի միայն պաղեստինյան ժողովրդի և մահմեդականների նկատմամբ աճող ատելությունը», - ասված է հայտարարության մեջ:
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բահրեյնի Թագավորությունը և Իսրայելը, Միացյալ Նահանգների միջնորդությամբ, պայմանավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան