Թուրքիան դատապարտում է Բահրեյնի և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավումը
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտում է Բահրեյնի և Իսրայելի հարաբերությունների բարելավումը ՝ վստահեցնելով, որ դա կազդի Պաղեստինի ժողովրդի շահերի պաշտպանության վրա: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը:
Սեպտեմբերի 11-ին Բահրեյնը և Իսրայելը հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Խաղաղության համաձայնագրերի ստորագրման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 15-ին, այն պետք է տեղի ունենա Վաշինգտոնում:
«Մենք խստորեն դատապարտում ենք Բահրեյնի որոշումը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ՝ ԱՄԷ-ի օրինակով, խախտելով իսլամական համագործակցության կազմակերպությանը նրա պարտավորությունը», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Անկարան կարծում է, որ այս քայլը ոգեշնչելու է Իսրայելին շարունակել պաղեստինյան տարածքի գրավման փորձերը։
Թուրքական կողմը Մերձավոր Արևելքում կայունություն հաստատելու միակ ուղին համարում է Պաղեստինյան հիմնախնդրի արդար և համապարփակ կարգավորումը՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան