Հաջորդ մրցաշրջանում Մեսսին մնում է «Բարսելոնայի» ավագ
Հարձակվող Լիոնել Մեսսին հաջորդ մրցաշրջանում կմնա որպես «Բարսելոնայի» ավագ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Հրապարակման համաձայն՝ արգենտինացուն կփոխարինեն Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն և Սերխի Ռոբերտոն:
Մեսսին «Բարսելոնայի» ավագն է 2018 թվականից, երբ Անդրես Ինիեստան լքեց թիմը:
2019-20 մրցաշրջանի ավարտից հետո հարձակվողը հայտարարեց ակումբը լքելու ցանկության մասին, բայց կապույտ նռնագույնները ֆուտբոլիստին բաց չթողեցին՝ առանց 700 միլիոն եվրո փոխհատուցում վճարելու, ուստի արգենտինացին որոշեց մնալ կատալոնական թիմում:
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետը կարծում է, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնա»-ում
- Լիոնել Մեսսին հայտարարել է՝ մնում է «Բարսելոնայում»
- Դատավարությունից խուսափելու համար Մեսսին մտափոխվել է հեռանալ «Բարսելոնայից»
- Մեսսին կասկածներ ունի