ՕՄՈՆ-ը բերման է ենթարկում Մինսկում «կանանց երթի» մասնակիցներին
Մինսկում ՕՄՈՆ-ը բերման է ենթարկում «կանանց երթի» մասնակիցներին, իբր թե խռովություններ հրահրելու համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ակցիան տեղի է ունենում Ազատության հրապարակում, դրան մասնակցում են մի քանի հարյուր կանայք:Նշվում է, որ իրավապահները ցուցարարներին հորդորել են ցրվել, բայց նրանք չեն ենթարկվել: Դրանից հետո ոստիկանությունը սկսել է ձերբակալել նրանց։
Ոստիկանությունը հաստատել է «կանանց երթի» մասնակիցների ձերբակալությունը, նրանց թիվը հայտնի կդառնա ավելի ուշ։
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են չարտոնված բողոքները՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունն ու ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, ֆլեշ նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ընդդիմությունը շարունակի աշխատել առանց ղեկավարի
- Սեպտեմբերի 11-ին Բելառուսում բերման է ենթարկվել 32 ցուցարար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան