Չեխիայում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են հաստատվել
Նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդային աճ է գրանցվել Չեխիայում: Անցած օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է հիվանդության 1,447 դեպք, ինչը 65-ով ավելի է, քան նախորդ օրը, երբ գրանցվել էր վարակի 1,382 դեպք: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Չեխ բժիշկները չորրորդ օրն անընդմեջ գրանցում են կորոնավիրուսային վարակի ավելի քան հազար նոր դեպք, ինչը վկայում է կորոնավիրուսային վարակի տարածման արագացման մասին: Նշվում է, որ Պրահան ամենաբարդ համաճարակային իրավիճակ ունեցող տարածաշրջաններից մեկն է:
10,7 միլիոն բնակիչ ունեցող Չեխիայում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 33, 860 է: Վերջին ավելի քան վեց ամիսների ընթացքում հանրապետությունում վիրուսի պատճառած բարդություններից մահացել է 450 բնակիչ, 21 150 հոգի վերականգնվել է:
Այս պահին Չեխիայում կա 12, 260 կորոնավիրուսով վարակված հիվանդ, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է: Վիրուսով հարուցված հիվանդության հստակ նշաններով հոսպիտալացվել է 264 հիվանդ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ. Աշխարհում մոտ 180 կորոնավիրուսային պատվաստանյութեր են մշակվում
- Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 900 հազարի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան