Քեյթ Ուինսլեթը զղջում է, որ համագործակցել է Պոլանսկու և Վուդի Ալենի հետ
Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ զղջում է ռեժիսորներ Վուդի Ալենի և Ռոման Պոլանսկու հետ աշխատանքի համար: Նա նկարահանվել է Պոլանսկու «Կոտորած» և Վուդի Ալենի «Հրաշքների անիվ» ֆիլմերում:
News.ru-ի հաղորդմամբ, Ուինսլեթը Vanity Fair- ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը չի հասկանում, թե ինչու է համաձայնվել աշխատել ռեժիսորների հետ, ովքեր մեղադրվում են սեռական հանցագործությունների մեջ: Նա նաև տարակուսանք է հայտնել, որ երկու կինոգործիչներն էլ կինոարտադրության ոլորտում հարգված են:
«Ես մեղավոր եմ, որ աշխատել եմ նրանց հետ: Ես չեմ կարող ժամանակը հետ տալ: Ես ցավում եմ կատարվածի համար, բայց ի՞նչ կարող ենք անել, բացի անկեղծ մնալուց»,- ասել է դերասանուհին:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը չի վերականգնել Պոլանսկուն Կինոարվեստների ակադեմիայի կազմում
- Վուդի Ալենը քննադատել է դերասաններին, որոնք հրաժարվել են աշխատել իր հետ
- Ռոման Պոլանսկին չի մասնակցել «Սեզարին»
- Ռոման Պոլանսկին դատի է տվել Ամերիկյան կինոակադեմիային
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա