«Հրապարակ». ՍԴ դատավորների ընտրության վերջը չի երևում
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանակազմության գործընթացի վերջը չի երևում։ ԱԺ-ն եկող շաբաթ կքննի ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված 3 թեկնածուների հարցը, որն ընդգրկված է սեպտեմբերի 14-ին մեկնարկելիք նստաշրջանի անդրանիկ քառօրյայի օրակարգում։ Տեղի կունենա քվեարկություն, սակայն, ըստ ամենայնի, խորհրդարանը կընտրի թեկնածուներից միայն մեկին՝ կառավարության առաջադրած Էդգար Շաթիրյանին։
Մեկ անգամ մերժված Արթուր Վաղարշյանին իշխող խմբակցությունն այս անգամ էլ կմերժի. նրանք անգամ հանդիպում չնախաձեռնեցին թեկնածուի հետ, մինչդեռ հանդիպել էին մյուս երկուսին։ Իսկ Դատավորների ընդհանուր ժողովի ներկայացրած Երվանդ Խունդկարյանի հարցը գլխիվայր շուռ եկավ Հակակոռուպցիոն հանձնաժողովի բացահայտումներից հետո։ Իշխանության սրտի թեկնածուն, ով նաև ՍԴ ապագա նախագահի թեկնածու է, շատերի համար այլևս մերժելի է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: