ԵՏՀ խորհուրդը լուծում է գտել հայկական տրանսպորտային միջոցների խնդրին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հանձնարարել է Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարություններին ապահովել Հայաստանում և Ղրղզստանում գրանցված և Ռուսաստան ներմուծված մեքենաների հետ կապված խնդրի լուծման միջոցառումների շարք, տեղեկանում ենք ԵՏՀ խորհրդի մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, որոշվել է ընդլայնել տեղեկատվության փոխանակումը Միության երկրների մաքսային մարմինների միջև:
«Հանձնարարվել է Հայաստանին և Ղրղզստանին տեղեկատվություն տրամադրել մաքսատուրքերի դրույքաչափի, այդպիսի մեքենաների համար վճարված մաքսատուրքերի և հարկերի չափի վերաբերյալ:
Այս միջոցը կօգնի սահմանափակել Ռուսաստանում անձնական օգտագործման մեքենաների ներմուծումը Հայաստանից և Ղրղըզստանից, որոնք ներմուծվել են մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափով , քան գործող ԵԱՏՄ անդամ այլ երկրներում։
Նման տեղեկատվության առկայությունը նաև կպաշտպանի քաղաքացիներին անբարեխիղճ ձեռնարկատերերից մեքենաներ գնելուց:
Արդեն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան տեղեկատվություն ստանալ վճարվող լրացուցիչ տուրքերի չափի մասին: Միության երկրները պատրաստակամություն են հայտնել փոխանակել այդպիսի տեղեկատվություն այժմ ՝ նախքան կառավարություններում համապատասխան ընթացակարգեր անցնելը»,- ասված է ԵՏՀ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում։