Չինաստանը նախընտրում է փակել «TikTok»-ը ԱՄՆ-ում, քան վաճառել այն
Չինաստանում որոշում է կայացրել, որ ավելի լավ կլինի փակել «TikTok» հավելվածի ԱՄՆ բաժինը, քան վաճառել այն ամերիկյան ընկերություններից մեկին: Այդ մասին հայտնում է «Reuters»- ը ՝ հղում կատարելով աղբյուրներին:
Նրանց խոսքով , Պեկինը կարծում է, որ հատվածի վաճառքը Վաշինգտոնում կընկալվի որպես Չինաստանի իշխանությունների թուլություն:
«ByteDance»- ը, որին և պատկանում է «TikTok» հավելվածը, իր հերթին հայտնում է, որ Չինաստանի իշխանությունները չեն առաջարկել փակել հավելվածի հատվածները այլ երկրներում, այդ թվում ՝ ԱՄՆ – ում: Այսինքն՝ դա իր սեփական նախաձեռնությունն ու որոշումն է, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Հարակից հրապարակումներ`
- «TikTok»-ը մարտահրավեր է նետում հղիներին
- «TikTok»-ի ղեկավարը Թրամփի սպառնալիքներից հետո հեռանում է ընկերությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա