Իրանում մահապատժի է ենթարկվել Թրամփի կողմից պաշտպանվող մարզիկը
Այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել իրանցի ըմբիշ Նավիդ Աֆկարին, փոխանցում է «Գազտեա.ռու»-ն։
Նշվում է, որ մարզիկը մեղավոր է ճանաչվել 2018 թվականին անվտանգության աշխատակցի սպանության և հակակառավարական ցույցեր կազմակերպելու մեջ:
«Հասան Թուրքմանի մարդասպան Աֆկարիի դեմ դատավճիռը կայացվել է այսօր առավոտյան Շիրազի Ադելաբադ բանտում»,- ասված է Ֆարսի նահանգի գլխավոր դատավոր Քազեմ Մուսավիի հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին կոչ էր արել չկիրառել պատիժը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին