Ձեռքից միլիոն եվրոյի համար զրկված աղջկան բանտ են նստացրել
Սլովենիայի բնակիչ Յուլիա Ադլեսիչը երկու տարով ազատազրկվել է, քանի որ մեկ մլն եվրո ապահովագրական վճար ստանալու համար որոշել է զրկվել ձռքից։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, դեպքից առաջ կինը պայմանգրեր է կքնել մի քանի ապահովագրական ընկերությունների հետ։ Եթե խարդախությունը ստացվեր, ապա նա ստանալու էր գումարի կեսը միանգամից, մյուս մասը ամենամսյա վճարումների տեսքով։
Ընկերոջ հետ հիվանդանոց գնացած Յուլյան հայտարարել է, որ ձեռքը կորցրել է դժբախտ պատահարի հետևանքով։ Ընդ որում ձեռքի կտրված հատվածը դիտմամբ տանն են թողել, որպեսի այն վերականգնել չկարողանան ու հաշմանդամության կարգ տան: Սակայն ոստիկանությունը գտել է կնոջ մարմնի հատվածը, իսկ բժիշկները կարել են այն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա