ԱՄՆ-ը նախատեսում է դադարեցնել երկիր ժամանող ուղևորների թեստավորումը
ԱՄՆ-ն նախատեսում է դադարեցնել երկիր ժամանող ուղևորների շրջանում COVID-19-ի թեստերի անցկացումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Մասնագետներն ասում են, որ օդանավակայաններում ուղևորների առողջության ստուգումն արդյունավետ չի եղել:
Բարձր ռիսկային խմբի (Չինաստան, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Բրազիլիա, Իրան և Շենգենյան երկրներ) ուղևորները հունվարից ի վեր կարողացել են թռիչքներ կատարել դեպի ԱՄՆ-ի ընդամենը 15 օդանավակայաններ: Օդանավակայաններում չափվել է ուղևորների ջերմությունը, և պահանջվել է «առողջության մասին» հայտարարագիր։
ԱՄՆ տրանսպորտային անվտանգության վարչության խոսնակը տեղեկացրել է, որ օդանավակայաններում զննում անցած 675,000 ճանապարհորդներից 0,002 տոկոսն է եղել վարակված: Այսպիսով, համակարգը անարդյունավետ չի եղել, քանի որ մեծ ռեսուրսների ծախսման համար ստացված արդյունքը չնչին է։
Զբոսաշրջային ստուգումները կդադարեն սեպտեմբերի 14-ին: Ուղևորներն այլևս կարիք չեն ունենա թռչել դեպի հատուկ օդանավակայաններ, որոնք հարմարեցված են ժամանողներին ստուգելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան