Փարիզում ավելի քան 80 մարդ է բերման ենթարկվել մինչ «դեղին ժիլետների» ցույցերը
Ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցները Փարիզում բերման են ենթարկել 81 մարդու՝ «դեղին ժիլետների» ցույցերի մեկնարկից առաջ ստուգումների ընթացքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով պաշտոնական աղբյուրներին։
«Ձերբակալվածների թվում կան մարդիկ, որոնց մոտ հայտնաբերվել են այնպիսի իրեր, որոնք անընդունելի են ցույցերի ժամանակ», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ խոսքը պտուտակահանների և տափակաբերան աքցանների մասին է: Հայտնաբերվել է նաև մեկ ատրճանակ և մի քանի դանակ: Բռնագրավվել են նաև սև դիմակները, որոնցով ցուցարարները մտադիր էին փակել իրենց դեմքերը:
Օրենքը խախտելու համար արդեն տուգանվել է շուրջ 20 մարդ: Ըստ «BFM» հեռուստաալիքի, ոստիկաններն առգրավել են նաև ծանր առարկաներ, որոնք ցուցարարները կարող էին նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա՝ քարեր, մետաղական գնդակներ։ Մի քանի մարդ բերման է ենթարկվել` փաստաթղթերը չներկայացնելու համար։
Շաբաթ օրը Փարիզում թույլատրվում է երկու ցույց, երկուսն էլ պետք է տեղի ունենան քաղաքի հյուսիսային մասում «Փոխանակման» հրապարակում, որտեղից ցուցարարների շարասյունը պետք է ժամը 12: 00-ից հետո շարժվի դեպի քաղաքի արևմտյան ծայրամասեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա