12.09.2020. Կորոնավիրուսի 172 նոր դեպք է գրանցվել, երեք մարդ է մահացել
Երեկ կատարվել է 3372 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 172 նոր դեպք: Ունենք 171 առողջացած։ Նման թվեր է հրապարակել առողջապահության նախարարությունը։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 281 է:
Սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45675 դեպք, որոնցից 41605-ն` առողջացած, 911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2878 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 234631 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 11.09.2020. Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն անցել է 45 հազարից, մահերի թիվը հասել է 1189-ի
- 10.09.2020. Գրանցվել է կորոնավիրուսի 174 դեպք, մահացել է մեկ մարդ
- 09.09.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 199 նոր դեպք է գրանցվել
- 08.09.2020. Արձանագրվել են է կորոնավիրուսի 108 նոր և մահվան 4 դեպքեր
- 07.09.2020. Կորոնավիրուսից 3 հիվանդ է մահացել, 62 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան