Սեպտեմբերի 11-ին Բելառուսում բերման է ենթարկվել 32 ցուցարար
Օգոստոսի 11-ի ցույցերի ընթացքում Բելառուսում ձերբակալվել է 32 մարդ: Այս մասին «Telegram» ալիքում հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Ընդհանուր առմամբ, երեկ 32 մարդ է բերման ենթարկվել զանգվածային միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար», - ասել է նա ՝ ավելացնելով, որ 18 մարդ շարունակում է ձերբակալված մնալ. նրանք կմնան անազատության մեջ մինչև քննության ավարտը։
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են չարտոնված բողոքները՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունն ու ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, ֆլեշ նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
- Տիխանովսկայան ներկայացրել է Բելառուս վերադառնալու պայմանը
- «Հեղափոխության միջոցով իշխանության եկած կառավարությունը չի կարող անհաղորդ մնալ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան